Գողության մեղադրանքով որոնվող 37-ամյա կնոջը հայտնաբերել են և հանձնել Իջևանի բաժնի ծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ռռե

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 37-ամյա Քրիստինե Վ.-ն, որը մայիսի 25-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Նա հանձնվել է Իջևանի բաժնի ծառայողներին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00—ԻԴ