Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի առաջնության քառակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Արթուր Ալեքսանյան

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:

Արթուր Ալեքսանյանը 5։1 հաշվով հաղթանակ տարավ եզրափակչում` Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միրովի հետ գոտեմարտում` դառնալով ըմբշամարտի աշխարհի առաջնության քառակի չեմպիոն։

--00--ԱՀ