Ալիևը Փաշինյանին երեսը փրկելու տեղ չթողեց, էլ ո՞նց ստորագրի խաղաղության պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Ալիևը Փաշինյանին երեսը փրկելու տեղ չթողեց, էլ ո՞նց ստորագրի խաղաղության պայմանագիրը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանի համոզմամբ, Ադրբեջանը փորձում է ուժեղ խաղաղության պայմանագիր պարտադրել Հայաստանին ու վերջնականապես ծնկի բերել։

Փորձագետի կարծիքով, այդ պետության նպատակը Հայաստանի ոչնչացումն է և ինչ էլ զիջենք, միևնույն է, նա ավելին է պահանջելու և նույնիսկ՝ Երևանը։

Հայրապետյանի դիտարկմամբ, Հայաստանը դիմադրելու ներուժ ունի և ագրեսիան չի դադարի, քանի դեռ մենք համարժեք պատասխան չենք տվել։

 

--00—ԱՊ