Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների հետ որևէ տարաձայնություն չունի. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

գտ

Ղրղզստանի, Հայաստանի և Ղազախստանի՝ ՀԱՊԿ համատեղ զորավարժություններից հրաժարվելը չի ​​նշանակում, որ նրանց և Ռուսաստանի միջև տարաձայնություններ կան, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը կայցելի Աստանա, որտեղ կմասնակցի Ասիայում վստահության միջոցների ամրապնդման համաժողովին և ԱՊՀ գագաթնաժողովին։ Այդ միջոցառումների շրջանակում, նրա խոսքով, Պուտինը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպումներ։

Պեսկովի խոսքով՝ հնարավոր է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով նույնպես հրավիրված է Աստանա։

«Այս հանդիպմանը անհնար է բացառել «Ռուսաստան-Արևմուտք» ձևաչափով բանակցությունների քննարկումը, որը փորձում է կազմակերպել Էրդողանը», - ասել է Կրեմլի խոսնակը։

--00—ԻԴ