Փլուզում՝ Երևանի Անտառային փողոցի տներից մեկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Անտառային փողոցի տներից մեկի և հարակից տան բաժանարար պատը փլուզվել է․ առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը` հայտնում է ԱԻՆ-ը:

--00-ԱՀ