Դնեպր գետն անցնելիս չորս մարդ է զոհվել հրթիռային հարվածի հետևանքով

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2124News

․

Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Խերսոնի շրջանի իշխանությունները պնդում են, որ Դնեպր գետն անցնելիս չորս մարդ է զոհվել հրթիռային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում են ռուսական պետական լրատվամիջոցներ։

Նախորդ գիշեր ուկրաինական զորքերն արձակել են 12 HIMARS հրթիռ, դրանցից մեկն ընկել է Անտոնովսկի կամրջի տարածքում, որը հրետակոծությունից հետո մի քանի ամիս է չի գործում։

Խերսոնի կամրջի վրա և դրա մոտակայքում ռուսների կողմից կառուցված անցման վրա հերթական հարվածն է հասցվել երեկ երեկոյան, գրում է «Ուկրաինսկա պրավդա»-ն։

--00--ԱՀ