Իրաքում ցույցերի ժամանակ չորս մարդ է զոհվել և ավելի քան 40-ը տուժել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

.

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Էն Նասիրիա քաղաքում ցուցարարների ու ոստիկանների բախման հետեւանքով չորս մարդ է զոհվել եւ ավելի քան 40-ը վիրավորվել։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկաններին եւ բժիշկներին։

Բաղդադում սպանվել է ցույցերի մեկ մասնակից, ավելի քան 30-ը վիրավորվել է։ Բախումները տեղի են ունեցել Տահրիր հրապարակի շրջանում։ Էն Նասիրիայում բուժաշխատողները հայտնում են երեք սպանված եւ 14 վիրավոր ցուցարարների մասին։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ երկրի այլ քաղաքներում։

Նշվում է, որ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ զենք եւ արցունքաբեր գազ են կիրառել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 29-ին Բաղդադում եւ երկրի այլ քաղաքներում անցկացվել է «միլիոնների երթ»՝ ամերիկյան զորքերը Իրաքից հանելու պահանջով։ Իրաքյան շիաների առաջնորդ Մուկտադ Աս Սադրն իր ուղերձում պահանջել է փակել երկրի օդային տարածքը ամերիկյան ռազմական նպատակների համար եւ արգելել ամերիկյան զորքերին օգտագործել իրաքյան ռազմաբազաները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս