Նենսի Փելոսիի 82-ամյա ամուսնինը հարձակման է ենթարկվել, նա հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի 82-ամյա ամուսինը հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հայտնել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը, փոխանցում է BBC-ն։

«Հարձակվողը ներխուժել է Փելոսիի Սան Ֆրանցիսկոյի նստավայր և դաժանորեն հարձակվել պարոն Փելոսիի վրա»,- նշվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը նաև նշում է, որ Փոլ Փելոսիին հոսպիտալացվել է, և որ Նենսի Փելոսին այդ պահին Սան Ֆրանցիսկոյում չի եղել։

--00—ԼՄ