Նենսի Փելոսին վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

նենսի

Դեմոկրատ Նենսի Փելոսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում է վերընտրվել հունվարի 3-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ 

Դեմոկրատական կուսակցության՝ 80-ամյա ներկայացուցիչը ստացել է կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ 216 ձայն: Նա հաղթել է 55-ամյա հանրապետական Քեվին ՄաքՔարթիին, որը ստացել է 209 կողմ ձայն:

Փելոսին չորրորդ անգամ է ընտրվում Ստորին պալատի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 110-րդ, 111-րդ և 116-րդ գումարման Կոնգրեսներում:

--00--ԱԹ