Ստեղծվել է Վահե Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով. ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1096072.jpg

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Վահե (Ֆլոբեր) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը:

--00—ԶՀ