Նոյեմբերի 16-ից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

․

2022 թվականի նոյեմբերի 16-ից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն, որի ընթացքում 24-ժամյա տեղեկատվություն կհավաքագրվի Հայաստանի բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով հանրությանը։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանն ու նշում, որ մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներին։

2022 թվականի նոյեմբերի 16-ին կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև 2023 թվականի մարտի 31-ը։

Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող թվով 4 կազմակերպությունների կողմից կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ աղ-ավազի պաշարների կուտակում, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակի բարելավում և այլն։

--00--ԱՀ