Իրականացվում են ՀՀ միջպետական և հանրապետական վթարավտանգ մի շարք տեղամասերի բարելավման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով իրականացվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության վթարավտանգ մի շարք տեղամասերի բարելավման աշխատանքներ։

Մասնավորապես, Արմավիր քաղաքում և Հացիկ բնակավայրում՝ Հ-17, Մ5-Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի կմ3+310-կմ3+963 և կմ7+750-կմ8+805 վթարավտանգ հատվածներում, նախատեսված են երթևեկության բարելավման մի շարք միջոցառումներ. կտեղադրվեն անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում։

Կառուցվում են մայթեր, բարելավվում է ջրահեռացման համակարգը, ծրագրում ներառված են նաև երթևեկելի մասի նորոգման աշխատանքներ։

Վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքներ են տարվում նաև Արմավիրի մարզի Ալաշկերտ և Հայկավան բնակավայրերում՝ Հ-15, Մ5-Արմավիր-Արգավանդ-Մարգարա ավտոճանապարհի կմ3+100-կմ3+610 և կմ5+900-կմ6+060 հատվածներում։

--00--ԱՀ