ՀԱՊԿ գագաթնաժողովի պատճառով Երեւանում ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

default.jpg

Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

«Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի նիստի վայր տանող ճանապարհները փակ են լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և անհատների համար, որոնք օժտված չեն հատուկ տրամադրված անցագրերով:

--00—ԶՀ