23-ամյա տղան մոր քարտից 138000 դրամ փոխանցել էր իր խաղային հաշվին, հետո դիմել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել 23-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ինչ-որ մեկը մուտք է գործել բուքմեյքերական կայքում բացած իր էջ և այդ կայքին կցված իր մոր քարտից 138 000 դրամ փոխանցելով խաղային հաշվին՝ կատարել է խաղադրույքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ արարքը կատարել էր հենց հաղորդում տված 23-ամյա երիտասարդը: Նա դեկտեմբերի 2-ին հրավիրվել է բաժին, ապա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ