Ահազանգեր են ստացվել, որ Երևանի մի քանի դպրոցներում ռումբեր են դրված

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ain_rumb_shabat.am1_

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգեր են ստացվել իրավապահ մարմիններում, որ մայրաքաղաքի թվով 10 ուսումնական հաստատություններում ռումբեր են տեղադրված։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին համապաստասխան մարմինների ծառայողները ստուգումներ են իրականացնում Մոսկովյան փողոցում գտնվող Պուշկինի անվան դպրոցում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Այգ» կենտրոնում, ինչ նաև մի քանի այլ ուսումնական հաստատություններում։ 

Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պարզում են ահազանգերի հեղինակների ինքնությունը, և կա վարկած, որ այս ամենը  հերթական կեղծ ահազանգեր են։ 

Նշված տարածքներում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու տարածքային ոստիկանության բաժինների ծառայողները։

--00—ՅՄ