Խոշոր հրդեհ Գյումրիի շինանյութի խանութներից մեկում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23։44-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շչերբինա փողոցի թիվ 1/1 հասցեում՝ «Պետրովիչ» շինանյութի խանութի պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 29-ին, ժամը 01։31-ին, մարվել՝  03։05-ին։ Այրվել է խանութի պահեստը (մոտ 100 քմ), իսկ տանիքի փայտե կառուցատարրերը՝ ջերմահարվել (մոտ 100 քմ):

--00--ԱՀ