Սենեգալում ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է մոտ 40 և վիրավորվել 100 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

363337465658.5304-900x

Սենեգալի Կաֆրին շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Senenews-ը։

Նշվում է, որ իրար են բախվել երկու ավտոբուս, որոնցից մեկն ուղևորվում էր Դակարից, իսկ մյուսը՝ Կեդուգու շրջանից։ Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է առնվազն 100 մարդ։

Սենեգալի նախագահ Մակի Սալը Twitter-ում հայտնել է, որ զոհերի թիվը հասնում է 40-ի։

Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել։

--00—ՅՄ