Արմեն Սարգսյանը ցանկանում է 10 միլիոն դրամ փոխանցել «Հայաստան» հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

photo_2023-01-09_16-36-14

Հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ծանրագույն իրավիճակը, կարևորելով Արցախի մեր հայրենակիցներին սատարելու յուրաքանչյուրիս ջանքերը՝ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով սահմանված իր հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը՝ շուրջ 10 միլիոն դրամ, ցանկանում է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի։

Այս մասին նա նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

--00—ՅՄ