Ցավակցությունս եմ հայտնում հրդեհից զոհված զինվորների հարազատներին, վիրավորում ստացածներին՝ ապաքինում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Խորին ցավակցությունս եմ հայտնում Գեղարքունիքում հրդեհից զոհված մեր զինվորների հարազատներին: 

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորում ստացած զինծառայողներին»:

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

--00—ԼՄ