Հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Գեղարքունիքի զորամասի կացարանի հրդեհի վայրում հայտնաբերվել են վառելիքով լցված տարաներ, փորձաքննություններով կպարզվի դիզվառելիք է, թե բենզին։ Այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը։

Դատախազը նշել է, որ նախնական տեղեկություններով բենզին է։

«Հարցաքննել են երկու-երեք զինծառայողի, նաև հոսպիտալում գտնվող, հիմա փորձաքննությունների փուլն է։ Պատասխանատվության են կանչվելու դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք, որոնք առնվազն թերացել են կամ ոչ պատշաճ են իրականացրել օրենքով ու կանոնադրություններով իրենց վրա դրված պարտականությունները»,- ասել է զինդատախազը։

--0--ԱՀ