Կարմիր գրքում ընդգրկված, կրիտիկական վիճակում գտնվող ընձայուծին կրկին տեսախցիկն է ֆիքսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

WWF-Հայաստանը կրկին ընձառյուծի զբոսանքի տեսանյութ է հրապարակել:

«WWF-Հայաստանը շարունակում է ընձառյուծի մոնիտորինգը Հայաստանի պահպանվող տարածքներում։

Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին կենդանու ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհեմեմատ ավելի հաճախ է արձանագրվում, սակայն տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը։

Ներկայումս այն ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում որպես «վտանգված» տեսակ»,-գրված է տեսանյութին կից։