Բաքուն պետք է պատասխան տա Արցախի շրջափակման համար, միացել եմ հայ գործընկերներին․ ԱՄՆ կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ս

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեւին Մելլինը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի Արցախի շրջափակման համար։

«Ադրբեջանի կողմից Արցախի երկամսյա դաժան շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը 120 հազար հայերի զրկել է կարեւոր կենսական օգնությունից։ Մենք պետք է Ադրբեջանին  պատասխանատվության կանչենք։ Ես միացել եմ Հայկական խորհրդի իմ գործընկերներին եւ աջակցում եմ երկկուսակցական բանաձեւին, որով կոչ է արվում ԱՄՆ-ին դատապարտել Ալիեւի գործողությունները»,- Twitter-ում գրել է նա:

--00—ԱՊ