Հրդեհ է բռնկվել Ստեփանավանում․ այրվել է երկհարկանի տան տանիքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

163504

Փետրվարի 17-ին, ժամը 22։54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոց 6-րդ փակուղու երկհարկանի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։13-ին, մարվել՝ 23։43-ին։ Այրվել են տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 2 քմ և առաստաղը՝ մոտ 3 քմ։

--00—ՅՄ