ՌԴ-ն գիտի ընկերություն անել, պահել իր խոսքը, ոչ մեկին հուսախաբ չենք անի․ Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

1104658

Ռուսաստանը բաց երկիր է և միևնույն ժամանակ ունի ինքնատիպ քաղաքակրթություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք կարողանում ենք ընկերություն անել, պահել մեր խոսքը, ոչ մեկին հուսախաբ չենք անի և կաջակցենք դժվարին իրավիճակում։

Համաճարակի ընթացքում մենք օգնել ենք տարբեր երկրների, այդ թվում ՝ Իտալիային և եվրոպական այլ երկրներին։ Սա ռուս ժողովրդի բնավորության օրինակ է»,-ասել Է Վլադիմիր Պուտինը և հավելել, որ այսօր էլ Ռուսաստանն օգնել է փրկել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ