Տոնոյանը շատ հարցերի պատասխանը չի տալու, գիտի, որ ցուցմունքից հետո տանելու են էլի ԱԱԾ մեկուսարան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

 

Մեր կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին մասնակցելը և հարցեր տալը իշխանության շոուին ավելի լեգիտիմություն կհաղորդեր: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին, այն խոսքերին՝ եթե ընդդիմությունը չի մասնակցում նիստին, թող էլ չխոսի, Դավիթ Տոնոյանը չի որոշելու՝ ընդդիմությունը ինչ անի, հանձնաժողովին մասնակցի՞, թե՝ ոչ, կամ ինչ գնահատական հնչեցնի։ Ինչպես պատերազմից հետո էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեմ խոսում, կոչ անում դադարեցնել ընդդիմության կողմից հրաժարականի պահանջը, հիմա էլ նույն տրամաբանության մեջ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ գնահատականներ է տալիս։ Մեր գնահատականները եղել են խիստ մասնագիտական և փաստերի վրա հիմնված: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Գեղամ Մանուկյանը:  
 
 
«Դավիթ Տոնոյանը որևէ նորություն չասաց, բազմաթիվ հարցերի պատասխաններ չտրվեց և չի էլ տալու, պետք է նկատի ունենալ, որ նրան բերել են ԱԱԾ մեկուսարանից ու ցուցմունքից հետո տանելու են ԱԱԾ մեկուսարան, իր համար հստակ է, որ իր հետ կապված կալանքի դատական որոշումներին «այո» կամ «ոչ» ասողը Փաշինյանն է: Կամ հարցնում են՝ լիարժե՞ք է գործել Փաշինյանը որպես վարչապետ, անազատության մեջ գտնվող մարդուց ուզում են ամբողջական պատկեր ունենալ»,-ավելացրեց պատգամավորը: 
 
 Գեղամ Մանուկյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանն այսօր հաստատել է Օնիկ Գասպարյանի ասածները. «Ամիսներ առաջ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ Անվտանգության խորհրդի նիստին պահանջ է դրել՝ պատերազմը դադարեցնել, ուժերի անհավասարության պատճառով, որից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստաթուղթ հրապարակեց, որ նման բան չի եղել, բայց այսօր Դավիթ Տոնոյանը ընդունեց, որ նման բան ասել է: Նիստին, որ գնայի, դա էի հարցնելու՝ Օնիկ Գասպարյանը նման բան ասե՞լ է, թե՝ ոչ, բայց հասկանում ենք չէ, որ որոշում կայացնողներն իշխանության ներկայացուցիչներն են»:  
 
 
Մանրամասները՝ տեսանյութում:  
 
Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ