Մրցութային կարգով կօտարվի ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը, որը 4-րդ աստիճանի վթարային է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

timthumb

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 շինություն հասցեում գտնվող 1 332,72 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.15116 հեկտար մակերեսով հողամասը ներկայացնել օտարման՝ մրցույթով:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ ՊՆ-ին ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի պետգույքի կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։

Ըստ «Սեյսմշին» ՍՊԸ-ի կողմից կազմված շենքի հետազոտության արդյունքների տեխնիկական եզրակացության քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ծարավ Աղբյուրի փողոց 64 հասցեում գտնվող շինությունների վնասվածությունը համարվում է 4-րդ աստիճանի և ենթակա են քանդման։

«ՊիՎիԷմ» ՍՊԸ-ի կողմից իրականացված գույքի շուկայական արժեքի գնահատման ընթացքում այդ հասցեում գտնվող շինությունները չեն արժևորվել՝ հիմք ընդունելով«Սեյսմշին» ՍՊԸ-ի կողմից կազմված եզրակացությունը։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝85 250 000 դրամ, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտ հարկված կադաստրային արժեքը՝ 37 622 212,4 դրամ։

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

--00—ՅՄ