Մարտի 5-ին Արցախում դիվերսիայի հետևանքով վիրավորված ոստիկանության ծառայողի վիճակը միջին ծանրության է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

1105654.jpg

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։

--00—ԶՀ