Սյունիքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը գլխիվայր հայտնվել է գետում. կա 15-ից ավելի վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նկար

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին՝ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ, աշակերտներ։ Վերջիններիս թիվը պարզվում է։ 

Ըստ աղբյուրի՝ 15-ից ավելի վիրավորներին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Լուսանկարները՝ այստեղ:

--00—ԼՄ