Օնիկ Գասպարյանը մոտ հինգ ժամ ԱԺ-ում փակ զեկույց է ներկայացնում պատերազմի հանգամանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ն

Հայաստանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն առավոտյան ժամը 11-ից գտնվում է խորհրդարանում, որտեղ փակ զեկույց է ներկայացնում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։ Այս մասին խորհրդարանից փոխանցում է 24News-ի լրագրողը։

Մեր ունեցած տեղեկություններով, Գասպարյանը ժամանել է խորհրդարանական հանձնաժողով փաստաթղթերով, որոնք և ներկայացնում է հանձնաժողովի անդամներին։ Ըստ ամենայնի, նա ցանկություն չի հայտնել պատասխանել լրագրողների հարցերին և ԱԺ-ից կհեռանա այլ մուտքով՝ ԶԼՄ-ների հետ չշփվելու համար։

Հանձնաժողովի դռան մոտ հավաքված լրագրողները սպասում են, որ իրենց հարցերին կպատասխանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն էլ ղեկարում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր կառույցը։

--00—ԱՊ