Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման տարի․ Փաշինյանը՝ քրդական համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

5283769_thumb.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

«Նավրոզի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին համազգային տոնի՝ Նավրոզի առթիվ:

Բնության զարթոնքը և նոր տարին խորհրդանշող գարնանային գեղեցիկ այս տոնը լի է նոր կյանքի, նոր հույսերի և հաջողությունների ակնկալիքով: Թո՛ղ նոր տարին լինի խնդիրների հաղթահարման, խաղաղության հաստատման և բեղմնավոր աշխատանքի տարի:

Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն, հույս և հավատ դեպի մեր երկրի բարեկեցիկ ապագան, իսկ ձեր համայնքին՝ առաջընթաց և բարի ձեռնարկների իրականացում:

Շնորհավո՛ր Նավրոզ»:

--00—ԶՀ