Դիտարկվել են արգելափակման պայմաններում Արցախում շինաշխատանքներն ավարտելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

45

Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը նախօրեին շրջայց է կատարել Իվանյան և Հովսեփավան համայնքների՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամասերում։

Հաշվի առնելով, որ նախորդ տարեվերջին նախատեսված էր շահագործման հանձնել որոշակի քանակի բնակարաններ ու բնակելի տներ, և այն առկախվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման հետևանքով, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղերում դիտարկվել են նշված իրավիճակում շինաշխատանքներն ավարտին հասցնելու հնարավորությունները։

Քննարկվել են ավարտական փուլին առնչվող հարցեր, նաև առկա ռեսուրսների ներգրավմամբ ավարտման փուլում գտնվող բնակելի շենքերի և առանձնատների շահագործման հանձնելու հնարավորությունները և այդ առումով քաղաքաշինության նախարարության և շինարարական կազմակերպությունների անելիքները։

--00—ԶՀ