Փարիզում ցույցերը վերսկսվել են․ «դեղին բաճկոնավորների» նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: 

Ակցիայի մասնակիցներն այս շաբաթ վերսկսել են երթը Փարիզի փողոցներով:  Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների արգելապատնեշը, ինչի հետևանքով իրավապահ մարմինները նրանց նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել:

Այրվել են աղբամանները, այրել ֆայերներ, պայթեցրել ճայթուկներ:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 18-րդ շաբաթ օրն անընդմեջ: