Պորոշենկոն խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում Ղրիմը հետ վերադարձնել Ուկրաինայի կազմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 18, 24News

պորոշոնկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո կանի հնարավոր ամեն ինչ Ղրիմի թերակղզին Ուկրաինային վերադարձնելու համար։

«Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային, մենք կանենք ամեն հնարավոր բան, որ դա իրականացվի հնարավորինս շուտ, նախագահական ընտրություններից անմիջապես հետո», - գրել է Պորոշենկոն Facebook-ի իր պաշտոնական էջում։

Ղրիմը միացվել է Ռուսաստանի Դաշնությանը 2014 թվականին՝ հանրաքվեի միջոցով։

Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները կկայանա մարտի 31-ին։ Ըստ նախնական հարցումների՝ նախընտրական մրցապայքարն արդեն երկու ամիս է գլխավորում է ուկրաինացի հայտնի շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայում գործող «Սոցիս» կենտրոնի՝ օրերս անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 27․7 տոկոսը։ Զելենսկիին հաջորդում է գործող նախագահ Պորոշենկոն, որն ունի հարցվածների 19.6 տոկոսի վստահությունը:

Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների միայն 14.8 տոկոսը: