Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային  քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: 

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Պապինի Գրիգորյանի

կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի ապրիլի 14-ին, Գեղարքունիքի մարզ Կամո քաղաքում:
2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2009-2012թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր
2012-2014թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետ

VI-X-2014թ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ
2014-2016թ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ
2016-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
V-XI-2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ

XI-XII-2018թ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2018-2018թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2019-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

2021-2023թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: 

--00—ԼՄ