Արցախի ԱՆ նախարարը շրջայց է կատարել Ուռուցքաբանական բաժանմունքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

արցախ

 

Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբանական բաժանմունք։ Նախարարը շրջել և ծանոթացել է բժշկական հաստատության շենքային պայմաններին, աշխատանքային գործունեությանը, բուժսարքավորումների հագեցվածությանը և հիվանդներին բուժօգնություն տրամադրելու մեխանիզմներին։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Տեղի է ունեցել քննարկումներ, բաժանմունքի ղեկավար Արմեն Հայրիյանի և բուժանձնակազմի հետ միասին քննարկվել են բաժհաստատության աշխատանքների լիարժեք կազմակերպման և առկա խնդիրների լուծմանն ուղղված մի շարք հարցրեր։

Քննարկման վերջում Վարդան Թադևոսյանը  հանձնարարել է ընթացիկ լուծումներ պահանջող խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, ինչպես նաև տեղի մասնագետներին ամրապնդել կապը շրջանային բուժմիավորումների հետ։

--00—ՍՊ