ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը նախարարության պատասխանատուների հետ այցելել է ԱՀ ԱՆ «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ։ Նախարարը շրջել է ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքներով, ծանոթացել շենքային պայմաններին։ Տեղեկանում ենք Արցախի Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունից։
Գործադիր տնօրեն Նունե Միրզոյանը ներկայացրել է դիսպանսերում բուժվող հիվանդների առողջական վիճակի մասին, առկա մահճակալային ֆոնդի, դեղորայքի ապահովածության և իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։
Քննարկվել են դիսպանսերի բուժսպասարկման որակի բարձրացումը, մասնագետներով համալրումը, արդյունավետ աշխատանքների կազմակերպումը և այդ ուղղությամբ նախարարը առաջնահերթ է համարել նոր շենքային պայմանների ստեղծումը։
--00—ՍՊ