Տեղում վիրավորված զինծառայողների մի մասը ստանում է ամբուլատոր բուժում․ ՊՆ մամուլի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

պն

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից 5-ի վիճակն արդեն գնահատվում է բավարար: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, բուժման ընթացքը՝ դրական: Առողջական վիճակը բավարար գնահատվող զինծառայողների մի մասն արդեն ստանում է ամբուլատոր բուժում»,- ասաց Թորոսյանը:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ