Չավուշօղլուն անդրադարձել է Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2023-04-14_14-12-03

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին  և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին:, փոխանցում է Ermenihaber.am-ը։

«Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է պահ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիրն ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև Իրանի օգտին են, բոլորիս օգտին են, ներողություն եմ խնդրում՝ Հայաստանի օգտին են»։ 

Անդրադառնալով Իրանի ունեցած առնչությանը այդ ամենի հետ, նա ասել է.

«Իրանն էլ նախկինում իր տարածքով դեպի Նախիջան կապուղիների կառուցման միտքն ուներ։ Իրականում մենք դա էլ ենք աջակցում։ Քանի որ մշտապես տարբեր այլընտրանքներ պետք է լինեն։ Մի տեղին կապված լինելը ռիսկային է, այլընտրանքներ պետք է լինեն։ Այսինքն, այս ծրագրի իրականացումը Հայաստանի գլխավորությամբ բոլորի օգտին է»։ 

Չավուշօղլուն նաև անհիմն պնդումներ է առաջ քաշել. թե իբր Հայաստանը փորձել է «զենք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»:

--00—ՅՄ