Բաքուն դառնում է պլացդարմ Իրանի դեմ, և այլևս չի թաքցնում դա․ ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

tatevik

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ իրանա-ադրբեջանական պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների կապակցությամբ հղած բողոքի նոտային․

«Շատ ուշագրավ հայտարարություն է։ Այսպիսով, Իսրայելի հետ շատ սերտ համագործակցող և օկուպացված Կովսականում Իսրայելի ռազմական ներկայությունը ապահովող Ադրբեջանը փորձում է սադրիչ քայլերի մեջ մեղադրել Իրանին։ Ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանն իր որգեդրած քաղաքականությամբ իրական սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Իրանի համար։ Փաստացի, Բաքուն դառնում է պլացդարմ Իրանի դեմ և այլևս չի թաքցնում դա»,- գրել է նա։

--00—ՍՊ