Հայաստանն արդեն 6 շաբաթ չի արձագանքում Ադրբեջանի վերջին առաջարկներին. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

4b654f2b-7445-4bef-a178-d160bb139764.jpg

Հայաստանը վեց շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին հետ հանդիպմանը։

Բայրամովը նշել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով:

Իր հերթին Օլսոնը նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչը պահանջում է խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով անցկացվող բանակցություններին։

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
--00—ԶՀ