Բայրամովը և Լու Բոնոյը Բաքվում քննարկել են խաղաղության պայմանագրի բանակցային հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լու Բոնոյի հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։

--00—ԼՄ