Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

285f0db5-d6d3-4716-96f6-23e95bfc24fc.jpg

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում 2023 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Եթե Հայաստանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկի, ապա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ», - «Reuters»-ի հետ զրույցում ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ բանակցություններում «որոշ առաջընթաց» է գրանցվել։

--00--ԶՀ