Արարատում վարորդը բախվել է գազալցակայանում կայանված «Երազ»-ին, փլուզել բաժանարար պատը և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ebc9e136-8b1e-4884-bb89-30c0b9ac1ed7.jpg

Երեկ՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Է.-ն իր վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և բախվել «Հովան-Լիան գրուպ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում կայանված, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ե.-ի կողմից շահագործվող «Երազ» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել գազալցակայանի բաժանարար պատին և գլխիվայր շրջվել:

Բախման հետևանքով պատը փլուզվել է և թափվել գազալցակայանում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Հ.-ի կողմից շահագործվող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա: Վթարի հետևանքով 07-ի վարորդ Կառլեն Է.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

--00—ԶՀ