Ադրբեջանի նկատմամբ այս պահին ԱՄՆ-ն պատժամիջոց չի կիրառում, ինչ կլինի հետագայում՝ չգիտեմ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

 

Ադրբեջանի նկատմամբ այս պահին ԱՄՆ-ն պատժամիջոց չի կիրառում, ինչ կլինի հետագայում՝ չգիտեմ։ Այս մասին այսօր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի առիթով Ծիծեռնակաբերդ այցելած ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին հայտնեց լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում։ 

«ԱՄՆ-ն երեկ խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման խնդրի վերաբերյալ, դա խաթարում է բանակցային գործընթացը», - իր խոսքում նշեց ԱՄՆ դեսպանը՝ անդրադառնալով Լաչինում երեկ Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման վերաբերյալ հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ