ԼՂ հարցի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, քան եռակողմ պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

38630874_0_22_3082_1756_1920x0_80_0_0_05c367d67bc92e67ac39173029b2386f.jpg

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլ իրավական հիմքեր չկան, բացառությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ 

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումը առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է, բայց գիտենք նաև, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը և երկարաժամկետ հեռանկարում կարող են արդյունք չտալ: Հուսանք՝ այս դեպքում խոսքը առաջին տարբերակի մասին է», - նշել է Պեսկովը։ 

--00—ԶՀ