Մարտին գնաճը կտրուկ նվազել է` կազմելով 6.4 տոկոս. Մարտին Գալստյանը ներկայացրեց ԿԲ կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
 

b3853eef-a0b6-46c1-be13-951e7e92a632.jpg

2023 թ․ մարտին գնաճը կտրուկ նվազել է` կազմելով 6.4 տոկոս. այս մասին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ 

ԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում ևս կնվազի` տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ, գրում է @ArmeniaSputnik-ը։

Գալստյանն այդուհանդերձ արձանագրեց, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև12 տոկոսի։ «Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,– ասաց նա։

--00—ԶՀ