ԿԲ նախագահն Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:

--00--ԱԹ