Գրիգոր Մինասյանը Ալեքսեյ Մելնիկովի հետ քննարկել է ոլորտային օրենսդրության լավարկման անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

b43b874d-83b7-49a2-afc1-b091260a9bf9.jpg

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ԱՆ-ից հայտնում են, որ Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն է հայտնել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակազմի՝ Արդարադատության ակադեմիայում անցկացված իրավաբանական ոլորտային վերապատրաստումների համար՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը:

Միաժամանակ, քննարկման առարկա են դարձել երկաթուղու գործունեության շրջանակում առկա խնդիրները, ինչպես նաև դիտարկվել են դրանց կարգավորմանն ուղղված իրավական հնարավոր լուծումները:

Նախարար Գրիգոր Մինասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոլորտային խնդիրների լուծման նախաձեռնությանը՝ առաջարկելով օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ սկիզբ առնող համագործակցության շրջանակում ցանկալի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:

--00—ԶՀ