Իրականում ոչ մի նորություն էլ չի, որ եռագույնը ծածանվում է Թուրքիայում. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

fd783bd9-65fd-4ae3-860b-9524644e060a.jpg

Անհասկանալի «մանկական» ոգևորություն է թևածում, թե աննախադեպ է, որ Եռագույնը ծածանվում է Թուրքիայում: «Աննախադեպության» հիվանդագին մի մոլուցք է սա: Իրականում այստեղ ոչ մի նորություն էլ չի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով նաեւ լուսանկար է տարածել:

«Լուսանկարում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքն է, որը տեղակայված է Ստամբուլի ուղիղ կենտրոնում, Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, Ջումհուրիյեթ պողոտայի վրա, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող պատմական շենքում: Դեռ 2000-ականներին այնտեղ, այդ ժամանակվա մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանի նախաձեռնությամբ ծածանվեց հայոց Եռագույնը ու շարունակվում է ծածանվել...»։

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր լուսանկար հրապարակել՝ գրելով. «Եռագույնը՝ Անկարայում»:

--00—ԶՀ