Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

եղանակ-գարուն

Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 7-9-ը հատկապես ցերեկային ժամերին կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  29.5°C (2014 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       2.9°C (1992 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                14.3°C

--00—ՅՄ